ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Անցնող տարիների ընթացքում ամենաշատն արժեզրկվեց Խաղաղություն բառը»․ Վահրամ Թոքմաջյան
17:30, 26.01.2021 | mamul.am
2681 | 0

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անցնող տարիների ընթացքում ամենաշատն արժեզրկվեց Խաղաղություն բառը։ Խաղաղություն ցանկացողներն ու խաղաղության արժեքը գիտակցողները, վտանգները կանխատեսողները, արհավիրքների մասին զգուշացնողները պիտակվեցին «դավաճաններ», «հողատու», «մասոն» և այլն։
Խաղաղությունը, չգիտես ինչու, անպայման մատուցվում էր որպես «թուրքի (ադրբեջանցու) հետ ախպերություն», «քիրվայություն» և այլն։ Այսինքն՝ խաղաղություն բառի սկզբնական իմաստը՝ միմյանց վրա չկրակելը, խնդրի առանց նոր արյան լուծում գտնելն արժեզրկվեց ամենատարբեր շերտերով, ամենատարբեր մատուցումներով ու հստակ նպատակային։ Նույնացվում էր խաղաղությունն ու անպաշտպանվածությունը կամ բախտի քմհաճույքին հանձնվելը։
Երբ քաջություն ու միտք չունես իրականությունն ասելու, ապա պարտադրում ես միֆը՝ համեմված պսևդոհայրենասիրությամբ, թեկուզ՝ կործանարար հետևանքներով։
Ու հիմա, այդ նույն խմբակները, փոխարենը ամոթից լռեն, անգամ ներողությունը պետք չէ, ավելի բարձր են հոխորտում ու պատրաստում ավելի մեծ արկածախնդրության»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր