ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +11 °C ... +22 °C Վաղը`+25 °C
«Որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար է ու անընդունելի». Արցախի նախագահ
14:45, 26.01.2021 | mamul.am
3995 | 0

ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր նախագահ Արայիկ Հարությունյանը նորաստեղծ ԱՀ ներքին գործերի նախարարության անձնակազմին նախարար Կարեն Սարգսյանին ներկայացնելուց բացի անդրադարձել է նաև ընթացիկ իրավիճակին ու Արցախի ապագային:
Մասնավորապես, անդրադառնալով օրեր առաջ մի հանդիպման ժամանակ հնչեցրած՝ «դժվար որոշումների» մասին իր արտահայտության տարմեկնաբանությանը՝ Հանրապետության նախագահը նշել է, որ դժվար որոշումները հետևյալներն են՝
1. Անհատական առումով շատերը կանգնած են դժվար որոշման առջև, թե արդյոք իրենց ու իրենց ընտանիքների ապագան տեսնում են Արցախում: Իսկ պետությունն անելու է հնարավորինս, որ մեր հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապագան երաշխավորված լինի, և արցախցին ապրի ու արարի սեփական հողում՝ երկարատև ու վճռական ջանքերով հասնելով Հայրենիքի զարգացմանը, զորացմանն ու մեր երազանքներին.
2. Դժվար որոշումներ պետք է կայացնենք, թե առկա ծանր պայմաններում ինչպես ենք հարաբերվում Ադրբեջանի հետ, ներառյալ՝ անվտանգության ու հաղորդակցության համակարգերի կենսական մակարդակի գործունեության ապահովման առումով.
3. Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին, ապա Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ թեև դժվար պայմաններում, սակայն շարունակելու ենք վճռական պայքարը Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, իսկ որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում պարզապես անհնար ու անընդունելի է:
Հ.Գ. Հանրապետության նախագահը շեշտադրել է, որ այդ և այլ կենսական որոշումները կայացվելու են հասարակության հետ բաց ու անկեղծ երկխոսության արդյունքում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր