ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+25 °C
«Ամբաղ-զամբաղ խոսել ու մոռանալ, որ այսպիսի լուսանկար ունես»․ Լևոն Բարսեղյան
16:45, 26.01.2021 | mamul.am
8802 | 1

«Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գնալ, հասնել Ստրասբուրգ, խոսել ամբաղ-զամբաղ ու մոռանալ, որ այսպիսի չքնաղ լուսանկար ունես, որպես... «սորոսական», բա կարելի՞ է, պարո՛ն Մելքումյան: Կարո՞ղ է 2018 թվին Սերժիկի հրաժարականից հետո զոռով էին քեզ ու կուսակցական առաջնորդներիդ տարել, կանգնեցրել Նիկոլի թիկունքում, որ հետո էդ տեքստը տային ձեռը ասեին՝ քրֆի Սորոսին, ասա, որ հեղափոխությունը Սորոսն է արել, քրֆի Նավալնուն, ասա, որ Պուտինից լավը չկա, որ եվրոպան քըխ է, ու մենք պարտվեցինք, որովհետև «...ապազգային և սորոսական գլոբալիստական կառավարման համակարգը կախված էր մեր հերոսների ոտքերից՝ որպես քար»:
Հեչ ասելիք չկա՞ր ԵԽԽՎ վեհաժողովում:
Ասում եմ, կարո՞ղ է ապօրինի գույքի վերադարձի մասին օրենսդրությունն է ուսումնասիրել վերջապես»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր