ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Մարիամը հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը». Գևորգ Դերձյան
17:15, 26.01.2021 | mamul.am
2983 | 0

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «3 տարեկան Մարիամը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում հաղթահարել է COVID ասոցացված կավասակիանման հիվանդությունը:
Փոքրիկին բարձր ջերմությամբ, մաշկի ցանով, կոպերի և վերջույթների այտուցներով ու ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» էր հասցրել մայրը, ով պատմում է, որ երեխայի վիճակի մասին մինչև Երևան բերելը ոչ ոք չի հասկացել, թե ինչ խնդիր է նրա մոտ։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներն աղջնակի մոտ ախտորոշել են COVID ասոցացված կավասակիանման հիվանդություն։
Տասը օր խիստ բուժում ստանալով՝ փոքրիկն առողջացել է ու հաղթահարել հիվանդությունը։
Երեխայի ներկա վիճակը լավ է, առաջացած բարդություններ չկան։ Շարունակում է գտնվել բժիշկների հսկողության տակ։
Բժշկական կենտրոնում արդեն հինգ երեխա է բուժվել Կավասակիից, հիվանդության այս տեսակը Հայաստանում առաջին անգամ ախտորոշվել է հենց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր