Որոտան և Արփա գետերի` Սևանա լիճը սնող ակունքները Ադրբեջանի վերահսկողության տակ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Ռոմանոս Պետրոսյանը: Նախարարը նշել է, որ գետերի ակունքները Քարվաճառի տարածքում են: «Մենք ուսումնասիրել ենք մեր հայրենակիցների բոլոր ահազանգերը, նրանց հայտնած մտահոգությունը և մեր մեկնաբանությունների հետ միասին ուղարկել ենք պաշտպանության նախարարություն և ՀՀ վարչապետի աշխատակազմ»,- տեղեկացրել է նա: |