Շուշիում թուրք-ազգայնական ոգով դպրոց կբացվի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցության (Գորշ գայլերի քաղաքական թև) առաջնորդ Դևլեթ Բահչելին: Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝ Դևլեթե Բահչելին հայտնել է, որ Շուշիում դպրոց կառուցելու իր առաջարկին հավանություն են տվել Թուրքիայի նախագահ Էրդողանը և Ադրբեջանի նախագահ Ալիևը։ Նա շեշտել է, թե ազգայնական ոգով կրթություն տվող դպրոցի հիմնարկեքը կդրվի 2021–ի հունվարի 30–ին։ |