ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Պաշտպանները միջնորդեցին «Ալրաղացի Լյովիկի» խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով
19:50, 26.01.2021 | mamul.am
2405 | 0

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ «Ալրաղացի Լյովիկի» գործով առաջին դատական նիստն ավարտվեց։ Պաշտպանական կողմը դատարանին միջնորդություն ներկայացրեց՝ գործով ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով։

Պաշտպան Աշոտ Սարգսյանն ասաց, որ գրավի չափը թողնում է դատարանի հայեցողությանը։

Մեղադրող դատախազն առարկեց խափանման միջոցը փոխելու միջնորդության դեմ:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։ Այն կհրապարակի հունվարի 27-ին՝ ժամը 10։00-ին։

Հիշեցնենք՝ Լևոն Սարգսյանը մեղադրվում է մոտ 12 տարի առաջ Մաքսային կոմիտեի նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի առանձնատան վրա կատարված ավազակային հարձակումը պատվիրելու մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր