ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«Եթե այսօր դեմը չեք առնելու, բա վա՞ղն ինչ եք անելու»․ Թևան Պողոսյան
23:45, 26.01.2021 | mamul.am
4194 | 0

ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ծանր օրինակ եմ բերելու, քանի որ այլ բան կարծես էլ չի ընկալվում։
1994 թվականից հետո ադրբեջանի վարքագիծը համեմատենք մեր վարքագծի հետ 2020-ից հետո:
1994թ. Ադրբեջանը չգնաց որևէ ապաշրջափակման, չգնաց որևէ խաղաղասիրության մասին խոսելու, չգնաց հանձնվողական/պարտվողական/կապիտուլյացիոն վարքագծի, գնաց իր համար թշնամու պատկերի սրման, ագրեսիվ ազգային գաղափարախոսության սերմանման և ստացավ այն սերունդը, որը, իրենց պատկերացմամբ, կյանքի կոչեց իրենց ազգային երազանքի մի մասը (չմոռանաք, որ դեռ իրենց պատկերացման մեջ են Զանգեզուրը, Սևանը և Երևանը): Արդյունքը բոլորս տեսանք մեր աչքերով ու զգացինք մեր վրա:
2020թ. Հայաստա՞նն ինչ է անում։ Այն ամենը, ինչն իրականում չպետք է անել։
Դե հիմա ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց ազգային երազանքի ո՞ւր ենք հասնելու և ի՞նչ ենք ունենալու: Կառավարության այն անդամները, ովքեր ներգրավվելու են ապաշրջափակման քննարկումների մեջ և հետո իրենց ստորագրություններով կյանքի են կոչելու դրանք, իսկապե՞ս վստահ են, որ կարողանալու են եթե ոչ Հայ ազգային երազանքը կյանքի կոչել, ապա գոնե նպաստել կամ դեմը առնել ադրբեջանական երազանքի իրագործմանը:
Եթե այսօր դեմը չեք առնելու, բա վա՞ղն ինչ եք անելու:
Իսկ այսօր մեր առաջնայինը պետք է լինի աջակցությունը Արցախի Հանրապետության ԱԺ-ին՝ ընդունելու ադրբեջանական օկուպացիաի օրենք (նեռարելով Շահումյանը, Հադրութը, Շուշին և 2017 հանրաքվեով ամրագրած բոլոր տարածքները), իսկ ՀՀ ԱԺ-ում Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը: Սա իմ պատկերացմամբ մեր ազգային երազանքին միտված առաջին գործնական քայլն է:
Հ.Գ. Հասկանում եմ, որ միշտ էլ կա այն ասածվածքը, որ ինձանից հետո թեկուզ ջրհեղեղ, բայց իսկապես այսօր անում եք այն, ինչ երազում եք փոխանցել ձեր երեխաներին, թոռներին, ծոռներին:
Հ.Գ.Գ. Ե՞րբ այսքան եսասեր դարձանք, որ նույնիսկ սեփական սերնդի համար ցավ չենք զգում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր