Այսօր Հրազդան քաղաքի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է իրականացվել: ArmLur-ի տեղեկությունների համաձայն, մրցույթի 3 փուլն էլ հաղթահարել է Նարեկ Վանեսյանը: Վանեսյանը զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը: Հավելենք, որ վերջինս առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |