ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Միլոնովի հակաադրբեջանական խոսքերի համար ՌԴ դիվանագետին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ
22:15, 26.01.2021 | mamul.am
6215 | 2

Ադրբեջանում Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Ադրբեջանի ԱԳՆ ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովի հայտարարությունների պատճառով: «Նշենք, որ Միլոնովը հայկական հաղորդման եթերում իրեն թույլ էր տվել կարծիք հայտնել Ադրբեջանի և ադրբեջանցիների հասցեին, ինչը Բաքուն համարել է անհարգալից»,- գրում է RIA-ն՝ մեջբերելով Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունը:

Պետդումայի «Единая Россия» («Միասնական Ռուսաստան») իշխող կուսակցության պատգամավոր Վիտալի Միլոնովը մասնավորապես ասել է. «Լուրջ սխալների պատճառով հինավուրց հայկական հողն անցել է վայրենիներին, որոնք կռվում են նույնիսկ դիակների դեմ»։ Ըստ հաղորդագրության, Ադրբեջանում Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատարը հավատացրել է, որ պատգամավորի կարծիքը չի արտացոլում Մոսկվայի պաշտոնական կարծիքը։

Ավելի վաղ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովն Ադրբեջանի «սև ցուցակում» էր ընդգրկվել Արցախ այցելելու պատճառով։ Նա պատերազմի օրերին այցելել էր ոչ միայն Ստեփանակերտ և Շուշի, այլև մեկնել էր առաջնագիծ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր