ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Ստեփանակերտում շմոլ գազից 10 բնակիչ է թունավորվել
22:50, 26.01.2021 | mamul.am
4084 | 0

Հունվարի 25-ին «Արեւիկ» մանկական բուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ` 2004թ. ծնված Ս. Գ.-ն, 2007թ. ծնված Ա. Գ.-ն, 1982թ. ծնված Ա. Ի.-ն, 1983թ. ծնված Ս. Մ.-ն, 1999թ. ծնված Ս. Մ.-ն, 1985թ. ծնված Մ. Դ.-ն, 1995թ. ծնված Ն. Մ.-ն, 1998թ. ծնված Ա. Ա.-ն, 1983թ. ծնված Լ. Հ.-ն եւ 1982թ. ծնված Լ. Ջ.-ն։Ինչպես տեղեկացրին ԱՀ ոստիկանությունից՝ ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք շմոլ գազի թունավորումը ստացել են հունվարի 25-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Վ. Սարգսյան փողոցի թիվ 11 շենքի բնակարաններից մեկի խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչ կաթսայից արտանետված շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր