ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+26 °C
«Կտոր մը երկինք»-ից հայտնի «ֆաբրիկանտի տուն»-ը փլուզման եզրին է
01:55, 27.01.2021 | mamul.am
5230 | 0

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանդվող ու վերացող Ալեքսանդրապոլյան մաշակութային շերտ
Գյումրու կենտրոնում գտնվող, հուշարձան հանդիսացող շենքերից է։ Հայտնի է որպես «ֆաբրիկանտի տուն», քանի որ այս շենքում է նկարահանվել «Կտոր մը երկինք» ֆիլմի այն հատվածը, երբ գալիս է Թորիկի համար «ֆաբրիկատորին» աղջկան ուզելու։
Շենքը 20-րդ դարասկզբի է, հավանաբար ծառայել է որպես շահութաբեր տուն։ Գտնվում է քաղաքի կենտրոնում։ 2 տարի առաջ էի նկարել շենքը ու տեղադրել, ոչ մի բան չի փոխվել՝ գանալով ավելի է քայքայվում, այս կերպ շարունակվելու դեպքում որոշ ժամանակ անց կկորցնենք ևս մեկ մասնիկ մեր պատմությունից։ Հետո կլսենք փոխադարձ մեղադրանքնե, թե ինչու հնարավոր չեղավ փրկել ևս մեկ հուշարձան շենք, ևս մեկ կտոր պատմություն։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր