ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչև օրս չէր հաջողվել ապացուցել». Ալեն Սիմոնյան
10:10, 27.01.2021 | mamul.am
6695 | 2

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վազգեն Մանուկյանը խոստովանեց այն, ինչ մինչև օրս չէր հաջողվել ապացուցել: Նա ասում է, թե պատերազմի ընթացքում զանգել է Արցախ, բանակի գեներալներին՝ նրանց հորդորելով իրենց ձեռքը վերցնել իշխանությունը:

Ի՞նչ փաստարկներով պիտի հիմնավորած լինի իր տեսակետը պրն Մանուկյանը, կարծում եմ պարզ է. հողերը ծախած են և այսպես շարունակ: Փաստորեն՝ նա մեր զինվորականությանը ներշնչել է, որ դեպի Հորադիզ գրոհելու իմաստ չկա, պետք է գրոհել դեպի Երևան: Ու եթե Վազգեն Մանուկյանն այս քարոզը գեներալների շրջանում տարել է, կարելի է ենթադրել, որ նույն բանն արել են նաև նրան իրենց թեկնածու կարգած ուժերը:

Մի քիչ ավելի ցածրաստիճան «17-ականները» ենթադրաբար այդ նույն քարոզը տարել են գնդապետների, փոխգնդապետների ու մայորների շրջանում, մի քիչ ավելի ցածրաստիճանները՝ կապիտանների ու լեյտենանտների շրջանում, ավելի ցածրաստիճանները՝ սերժանտների ու շարքայինների շրջանում:

Պատերազմի ընթացքում, փաստորեն, էս մարդիկ միայն մի բանով են զբաղված եղել. գեներալից մինչև շարքային մեր բանակի հաղթանակի կամքը թուլացնելու, կոտրելու գործով:

Նրանք համոզված են եղել՝ իրենց թողած բանակցային ժառանգության բերումով՝ Ջեբրայիլն ու Հորադիզը պետք է թողնել և պետք է գրոհել Հայաստանի կառավարության շենքը: Իսկ որպեսզի կառավարության շենքը գրոհելու «լեգիտիմ» առիթ լինի, ռազմաճակատում պետք է լինեին հնարավորինս շատ անհաջողություններ, իսկ սրա համար պետք էր կասկած սերմանել հայոց բանակի զինվորների, սպաների, գեներալների շրջանում, թուլացնել ու կոտրել կռվելու ու հաղթելու նրանց կամքը:

Իսկ այդ նույն ժամանակ Երևանում ձևավորվում էին կառավարության ու Ազգային ժողովի շենքը գրոհելուն պատրաստ «մարտունակ» ջոկատներ»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր