Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 525.46, EUR 626.82, RUB 7.03, GBP 726.19
+6 °C, +1 °C ... +11 °C Վաղը`+8 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Պատրոն Դավոյի նկատմամբ ոչ մի մեղադրանք էլ չի առաջադրվել. «Ժամանակ»
09:45, 27.01.2021

«Ժամանակ» թերթը գրում է. «Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը «վստահության աստիճանի կասկածներ ունի», որ Դավիթ Տոնոյանի նախկին խորհրդական, զենքի առուվաճառքով զբաղվող գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին, ԱԱԾ-ն ոչ մի մեղադրանք էլ չի առաջադրել։

Ավելին, ըստ Սիրունյանի, Դավիթ Գալստյանը ազատ շրջում է, և նրա ղեկավարած ընկերությունները բարեհաջող շարունակում են մասնակցել ՊՆ գնումներին, հայտեր քննարկել ու մի բան էլ ռուսական փամփուշտից էժան գին առաջակել փամփուշտի համար։

Ըստ Սիրունյանի՝ եթե Գալստյանին մեղադրանք առաջադրված լիներ, ապա նրա նկատմամբ պետք է խափանման միջոց ընտրված լիներ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր