ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Հետին պլանում ենք թողել հոգևոր արժեքները. «Հրապարակ»
09:50, 27.01.2021 | mamul.am
3154 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Այս լուսանկարն արվել է Երևանի ներքաղաքային թիվ 41 երթուղու ավտոբուսներից մեկում: Նախ փակցվել է Ամենայն հայոց կաթողիկոս հանգուցյալ Գարեգին Ա-ի խոսքը. «Մեր կյանքում ամենից մեծ մեղքը 8-րդ «մահացու մեղք»-ն է` անտարբերությունը»:

Իսկ ինչ-որ ժամանակ անց դրա վրա փակցվել է այս զգուշացումը. «Ուշադիր եղեք պայուսակին, հեռախոսին, դրամապանակին»: Եթե առաջին պաստառի բովանդակությանը՝ քրիստոնեական արժեքներին հավատարիմ լինեինք, 2-րդ պաստառի կարիքը չէր լինի:

Եզրակացություն. հետին պլանում ենք թողել հոգևոր արժեքները, բարձր արժեքներից խոսում ենք բացառապես ձևականորեն, դրանք «ծածկում» ենք առաջին պատահած բանով և քաղաքացուն առաջարկում ենք՝ ոնց ուզում ես, գլխիդ ճարը տես: Այս երկու պաստառի համադրությունը մեր այսօրվա կյանքն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր