ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Մեծ բլեֆ «Իմ քայլի» կողմից. «Ժողովուրդ»
10:05, 27.01.2021 | mamul.am
8052 | 1

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ, ի թիվս այլ թեմաների, փակ դռների հետևում քննարկել է հարցը՝ ինչպես փոփոխել ՀՀ Սահմանադրությունը, որ ԱԺ-ին ինքնալուծարման հնարավորություն տրվի: Այսինքն՝ իշխող խմբակցությունը ուզում է իրավիճակի այնպիսի հանգուցալուծման հասնել, որի հետևանքով ԱԺ-ն լուծարվի, բայց Նիկոլ Փաշինյանը պահպանի վարչապետի լիազորությունները:

Այս մտադրությունը ծագել է այն անհրաժեշտությունից, որ Նիկոլ Փաշինյանը հնարավորություն ունենա վարչապետի պաշտոնում մնալ և անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

Սա առաջին տպավորությունն է: Իսկ իրականում, երբ վերլուծում ենք տեղի ունեցողը, մեկ եզրահանգման կարելի է գալ. «Իմ քայլը» խայծ է գցել դաշտ, որպեսզի և՛ ընդդիմությունը, և՛ հասարակությունը խոսեն ԱԺ լուծարման մասին, և ժամանակ ձգվի:

Ինչո՞ւ ենք այսպես մտածում. նախ՝ ՀՀ ԱԺ-ում Սահմանադրություն փոխելու համար անհրաժեշտ է 88 ձայն: Ինչպես հայտնի է, նախկինում «Իմ քայլ»-ը ուներ 88 պատգամավոր, սակայն սեպտեմբերի 27-ի պատերազմից հետո 5 պատգամավոր լքեց իշխող խմբացությունը, և իշխանությունն այժմ ունի 83 պատգամավոր: Հետևաբար Սահմանադրության փոփոխությունն ԱԺ-ում պրակտիկորեն անհնար է միայն իշխանության նախաձեռնությամբ, ընդդիմությունն էլ չի միանա այդ նախաձեռնությանը, քանի որ ե՛ւ ԼՀԿ-ն, ե՛ւ ԲՀԿ-ն պահանջում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա վարչապետի պաշտոնից:

Ու մնում է միայն մեկ տարբերակ՝ նախագծով շեղել հասարակության, քաղաքական ուժերի ուշադրությունը, ժամանակ շահել, մինչև նոր իդեաներ ծնվեն՝ իշխանությունը երկարաձգելու համար:

Ավելի մանրամասն՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր