ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Փաշինյանը քրեական գործ է նախապատրաստում Մարությանի դեմ»․ Թեհմինա Վարդանյան
10:50, 27.01.2021 | mamul.am
4685 | 1

Այս օրերին հաճախ է խոսվում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի և Փաշինյանի լարված հարաբերությունների մասին, որ նրանք չեն շփվում, նաև դա է պատճառր, որ Հայկ Մարությանը տարին կլոր արձակուրդում է, չի ցանկանում աշխատանքի գնալ: Երկու օր առաջ, սակայն, Մարությանը հայտնվել է քաղաքապետարանում՝ վերադառնալով հերթական արձակուրդից, և անգամ գործակարգավարականի նիստ է անցկացրել: Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրել էր, թե դիսպետչերականի ժամանակ Մարությանն իր և Փաշինյանի լարված հարաբերությունների թեմայով այսպիսի արտահայտություն է թույլ տվել, որ «այդ խոսացողներին պետք է գցենք գազանանոցում՝ էշերի վանդակը»:

Ավագանու «Լույս» խմբակ­ցության անդամ Թեհմինա Վարդանյանը երեկ «Հրապարակի» տաղավարում, անդրադառնալով այս թեմային, նախ ասաց, որ այդ խոսակցությունները շատ վաղուց են պտտվում, և տարբեր միջավայրերում Մարությանը բա­վականին կոշտ է արտահայտվում Փաշինյանի հասցեին, բացի այդ, լարված են նաև Մարությանի ու ավագանու «Իմ քայլը» խմբակ­ցության անդամների հարաբերություները, և երբ ռազմական դրությունն ավարտվի, հնարավոր է՝ խմբակցությունը նաև անվստա­հություն հայտնի Մարությանին և նրան փոխարինի Արմեն Կոտոլյա­նով:

Եվ այն, ինչ այսօր կատարվում է Երևանի ավագանու իշխանական խմբակցությունում Մարությանի դեմ, ըստ Վարդանյանի, հենց Նիկոլ Փաշինյանի անձնական նախաձեռնությամբ ու հրահրմամբ է: Թեհմինա Վարդանյանը մեկ այլ տեղեկություն էլ հայտնեց, որը մեզ համար նորություն էր: Խոսքը վերա­բերում է բաղաքապետարանի կող­մից ռուսական «Գազել» մակնիշի քաղաքային միկրոավտոբուսների գնման գործարքին:

«Կա խոսակցություն, մաս­նավորապես, վերջին գնման հետ կապված, որ այդ հարյուր՝ իրենց մեկնաբանմամբ, միկրոավտոբուսները, որ, իրականում, բառի բուն իմաստով «գազելներ» են՝ թե՛ նստատեղերի քանակով, թե՛ մակնիշով, այդ «գա­զելների» գնման մեջ առերեւույթ կա լրջագույն հանցագործություն, և պտտվում է խոսակցություն, որ շուրջ 50 տոկոս ատկատ կա, որից և օգտվել է Մարությանը»,- ասաց Թեհմինա Վարդանյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր