ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Սա Շուռնուխ գյուղի խորհրդային տարիների գործկոմի շենքի մնացորդային մուտքն է». Սարհատ Պետրոսյան
18:15, 27.01.2021 | mamul.am
3552 | 0

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա անկլավի վերածված Շուռնուխ գյուղի խորհրդային տարիների գործկոմի (համայնքապետարանի) շենքի մնացորդային մուտքն է։ Հավանաբար 1970-ականներին կառուցված շենքի մուտքին (նկարի աջ կողմում) աշխարհին, ու ենթադրաբար տարածաշրջանին, խաղաղություն քարոզող կամ մաղթող ցուցանակն այսօր ավելի քան ցցուն երևույթ է։

Welcome to Azerbaijan ցուցանակի ու ադրբեջանցի զինվորների կողքով անցնելով զգում ես ժողովրդավարության, սիրո ու համերաշխության ու ներառականության անվան տակ մեր գլխին եկած կապիտուլյացիայի ողջ դժգույնությունն ու դժբախտությունը, ինչու ոչ նաև 90% ադրբեջանականությունը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր