Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 527.96, EUR 640.20, RUB 7.08, GBP 736.03
-2 °C, -1 °C ... +9 °C Վաղը`+3 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք
11:25, 27.01.2021

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 26-ին կատարվել է 86 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2310 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 103 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր