ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան օդային ճանապարհով ճամփորդել դեպի Ռուսաստան
11:40, 27.01.2021 | mamul.am
5434 | 0

«Կորոնավիրուսով պայմանավորված դեռ նախորդ տարվանից ճամփորդությունների հետ կապված բազմաթիվ սահմանափակումներ էին առաջացել: Մենք ՌԴ մեր գործընկերների և ԵԱՏՄ մեր գործընկերների հետ աշխատում էինք այս թեմայի վրա և ահա կարծես ունենք կոնկրետ արդյունք: Գործարկվում է «ճամփորդիր առանց COVID-9-ի» ծրագիրը, որի վերաբերյալ արդեն Հայաստանի և ՌԴ կառավարությունները կայացրել են որոշումներ: Ծրագրի էությունը հետևյալն է, որ կորոնավիրուսի բացասական թեստի հիման վրա քաղաքացիները հնարավորություն կունենան փետրվարի 1-ից օդային ճանապարհով ճամփորդել դեպի Ռուսաստան, դեպի կոնկրետ օդանավակայաններ: Այս ծրագիրը մեկնարկում է առայժմ պիլոտաին կարգով, մինչև մարտի 1-ը: Բայց գործնականում, կարծում ենք, այն կաշխատի, որովհետև նախափորձարկում արդեն հաջող անցել է»,- այսօր կառավարությաn հերթական նիստի ժամանակ՝ անդրադառնալով դեպի ՌԴ ՀՀ քաղաքացիների մուտքի հարցին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ դա սոցիալական բաղադրիչ ունեցող հարց է, որովհետև մեր բազմաթիվ հայրենակիցներ արտագնա աշխատանքի են մեկնում Ռուսաստան:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հավելեց, որ քաղաքացին կարող է իր հեռախոսում ներբեռնել համապատասխան «ճամփորդում եմ առանց COVID-9-ի» հավելվածը, որում նշված են այն լաբորատորիաները, որոնք ընդգրկված են այդ ծրագրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր