ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Ռուս զինծառայողները պատրաստվում են աշխատել ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնում
15:55, 27.01.2021 | mamul.am
4344 | 0

Ռուսաստանյան զինծառայողները, որոնք կընդգրկվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնի կազմում, հրադադարի ռեժիմի մոնիթորինգի խնդիրների համատեղ կատարման նախապատրաստություն են անցնում և պատրաստվում են մեկնել Ադրբեջանի Հանրապետության տարածք: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ը:
«Պատրաստության ընթացքում զինծառայողներն ուսումնասիրում են կենտրոնի կառուցվածքը, նշանակությունը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաև այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում պետք է կատարվեն խնդիրները:
Համատեղ կենտրոնի անձնակազմը, որը համարժեքության հիմունքներով ներկայացվել է ռուսական և թուրքական կողմերից, կկատարի իրադրության մոնիթորինգի և կրակի ու բոլոր մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողության առաջադրանքներ` անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ»,- ասված է հայտարարության մեջ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր