Mamul.am
Ամբողջական տարբերակ Մամուլի խոսնակ
USD 526.45, EUR 640.37, RUB 7.16, GBP 745.61
0 °C, -3 °C ... +5 °C Վաղը`+6 °C
Hay / Հայ | Рус | Eng | Tür
Իր երեխային պատանդ վերցրած հետախուզվողը վայր է դրել զենքը և հանձնվել
12:50, 27.01.2021

Այսօր՝ հունվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն ստացած օպերատիվ տվյալներով Արաբկիր վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում հետախուզվողին վնասազերծելու ժամանակ փաստի առջև են կանգնել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հետախուզման մեջ գտնվող անձը երեխայի է պատանդ վերցրել և հրաժարվում է հանձնվել ոստիկաններին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

ՀԺ-ի տեղեկություններով՝ պատանդը հետախուզվողի երեխան է: Նույն տեղեկություններով՝ հետախուզվողի մոտ նաև զենք է եղել: Հետախուզվողի հետ բանակցողների թվում է եղել նաև ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը. մոտ երեք ժամ բանակցելուց հետո նա վայր է դրել զենքը, ազատ արձակել երեխային և հանձնվել: Գործողությունների արդյունքում երեխան չի տուժել:

Նշենք, որ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանները փորձել են բերման ենթարկել հետախուզվողին:

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին
| |
դեպի վեր