ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+24 °C
«Եթե պատերազմով պայմանավորված՝ որևէ ոստիկան ազատման դիմում կգրի, ապա նա ոստիկանությունում տեղ չունի». Արա Ֆիդանյան
13:35, 27.01.2021 | mamul.am
3005 | 0

«Եթե պատերազմով պայմանավորված՝ որևէ ոստիկան ազատման դիմում կգրի, ապա, կարծում եմ, նա ոստիկանությունում տեղ ունենալու իրավունք չունի»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

Դիտարկմանը, թե ճնշումների պատճառով ոստիկանները լքում են համակարգը, Ֆիդանյանը պատասխանեց. «Որևէ հստակ ճնշումների մասին ոչ ոք չի բարձրաձայնել: Դա աբսուրդի ժանրից է: Ասեմ ավելին՝ յուրաքանչյուր հանդիպման ժամանակ ոստիկանության ղեկավարությունը բարձրաձայնում է այն հարցը, որ ոստիկանությունն ապաքաղաքականացված կառույց է, և ոչ ոք իրավունք չունի ներգրավելու քաղաքական գործընթացների մեջ»:

Հարցին, թե ճիշտ են տարածված տեղեկությունները, ըստ որի վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը փոխոստիկանապետի պաշտոն է ստանալու, Ֆիդանյանը պատասխանեց, որ նման տեղեկություն ինքը չունի:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր