ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Դատախազությունն ուսումնասիրում է ապստամբության և գեներալներին զանգելու մասին Վազգեն Մանուկյանի հայտարարությունները
14:10, 27.01.2021 | mamul.am
3575 | 3

ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմից Արարատի մարզում երեկ արված հայտարարությունները:

«Հայկական ժամանակի» հարցին ի պատասխան՝ այդ մասին տեղեկացրեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

«Մեր կողմից մոնիթորինգի արդյունքում այդ հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները արձանագրվել են, և հիմա դատախազությունը ուսումնասիրություն է իրականացնում այդ կապակցությամբ: Դրանց հետագա ընթացքի, արդյունքների մասին լրացուցիչ կհայտնենք»,- ասաց Աբրահամյանը:

Ընդ որում, ըստ նրա, դատախազությունում ուսումնասիրության առարկա են դարձել Մանուկյանի հայտարարության մի քանի դրվագներ:

Առաջին դրվագը վերաբերում է ապստամբության մասին նրա հայտարարություններին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր