ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Նաիրա Զոհրաբյանը պաշտպանում է Պուտինին, ով սիրուհիներին բնակարաններ, ինքնաթիռներ ու նավեր է նվիրել». Դ. Իոաննիսյան
15:30, 27.01.2021 | mamul.am
5958 | 3

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է. «Բռնաբարության համար նախկինում դատված Գագիկ Ծառուկյանին ղազագիր տված Նաիրա Զոհրաբյանը խոսում է նրանից, որ Սորոսն ընտանիքներ է քանդում։

Միաժամանակ, Նաիրա Զորհրաբյանը պաշտպանում է Վլադիմիր Պուտինին, ով պետության հաշվին սիրուհիներին բնակարաններ, ինքնաթիռներ ու նավեր է նվիրել։

Նաիրա Զոհրաբյանը երևի երջանիկ կլիներ, եթե Հայաստանում էլ ընդդիմության ղեկավարներին թունավորեին, նստացնեին, ընտրությունները կեղծվեին, պետության ղեկավարը միլիարդանոց դղյակներ կառուցեր և չլիներ այդ ամենի դեմ պայքարող Նավալնին կամ Սորոսի հիմնադրամը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր