ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ օրենքով իրավունք ունեն տգետ լինել». Արման Մելիքյան
17:55, 27.01.2021 | mamul.am
2957 | 0

Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Գիտեք չէ՞, որ ՀՀ ԱԺ պատգամավորը պարտադիր չէ, որ ունենա բարձրագույն կրթություն: ԱԺ պատգամավոր դառնալու համար կրթական ցենզ սահմանված չէ: Այդուհանդերձ, շատ ավելի վատ է այն, որ կրթական ցենզ սահմանված չէ նաև ՀՀ վարչապետի ու կառավարության անդամների համար: Մեր երկրի օրենսդիրներն ու գործադիրում բարձրագույն պաշտոններ զբաղեցնող մարդիկ օրենքով իրավունք ունեն տգետ լինել:
Գտնում եմ, որ Հայաստանի պարագայում պատգամավորների, կառավարության անդամների և, հավանաբար, մի շարք այլ պաշտոնների համար պետք է սահմանվի համապատասխան կրթական ու տարիքային ցենզ:
ԱԺ պատգամավորների թվաքանակն էլ պետք է կտրուկ նվազի ու չանցնի 65-67 հոգուց: Այդ մարդիկ չպետք է ընտրվեն կոճակ սեղմող աշխատելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր