ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
ԱՄՆ-ում աշակերտուհիներն ուղիղ եթերում սպանել են աղջկա՝ հանուն լայքերի
19:30, 27.01.2021 | mamul.am
13921 | 0

ԱՄՆ-ում ոստիկանությունը ձերբակալել է 12-14 տարեկան 4 դեռահասի՝ ուղիղ եթերում լայքեր ստանալու համար աղջկա սպանելու համար։ Այս մասին տեղեկացնում է The Daily Dot-ը։
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել Լուիզիանա նահանգի Walmart առևտրի կենտրոնում: Այն հեռարձակվել է Facebook և Instagram սոցցանցերում։
Տեսանյութում մեղադրյալներից մեկը հայտարարել է, որ դանակով հարվածել է իր զոհի ուղիղ սրտին։ Աղջիկն ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է։
Կասկածյալներին տեղափոխել են անչափահասների ժամանակավոր կալանավայր։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր