ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Ի՞նչ է նշանակում՝ չկարողացա, 7 տարեկան երեխա՞ ես. լկտիությանը չափ ու սահման կա». Միհրդատ Մադաթյան
19:55, 27.01.2021 | mamul.am
5048 | 0

Հոգեբան Միհրդատ Մադաթյանը «Փաստինֆո»-ի եթերում անդրադարձել է ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցին:

«Հիմա սեփական մաշկը փրկելու համար բազմաթիվ հայտարարություններ կարվեն: Նախկին նախարարն իր՝ բավականին մեծ մեղքի բաժինն ունի էս ամեն ինչում, և ես չեմ կարծում, որ նման հարցազրույցներով նա կկարողանա իր վրայից մաքրել էն արյունը, որն էսօր իր վրա է: Ասել, որ մենք զգուշացրել ենք ու մեզ ասել են՝ չէ, սա ինձ համար ընդունելի չէ, որովհետև եթե հայրենիքում տեղի են ունենում նմանատիպ տրագիկ, ազգադավ գործողություններ, յուրաքանչյուր ոք, ով կանգնած էր մոտ, պարտավոր էր ըմբոստանալ և որոշակի հարցրեր լուծել: Այն որ Տոնոյանն ասում է՝ ես չկարողացա հաղթահարել, ապա կարող եմ ասել, որ ՊՆ նախարարն ունի իրավասություններ բանակի հետ կապված: Թող պատերազմի ժամանակ հավաքվեին այդ ազնիվ գեներալները, զինվորականները, գնային, ձերբակալեին Փաշինյանին ու ամեն ինչ վերջանար: Ի՞նչ է նշանակում՝ չկարողացա, էս ի՞նչ ա. 7 տարեկան երեխա՞ են, որ չկարողացան: 5000 զոհ են տվել, վերջում ասում են՝ կներեք: Տենց բա՞ն ա լինում: Չափ ու սահման կա լկտիությանը, ես ուզում եմ հասկանալ ո՞րն ա էդ սահմանը: Հիմա էլ Դավիթ Տոնոյա՞ն ա ուզում մաքուր պլստա միջից: Ինքը նախարար ա եղել ու հետևաբար կիսում ա պատասխանատվությունները լիարժեքորեն»,- ասել է նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Ի՞նչ է նշանակում՝ չկարողացա, 7 տարեկան երեխա՞ ես. լկտիությանը չափ ու սահման կա». Միհրդատ Մադաթյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր