«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իրանի ԱԳՆ-ի շնորհավորանքը Բաքվում նշանակում է մի բան. Հայ ժողովրդի շահերը տարածաշրջանում ներկայացնող սուբյեկտ գոյություն չունի և Իրանը չի անհանգստանում հնարավոր կորստով։ Ավելի պարզ ասած, երբ մարդիկ հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ և լսում են, թե ինչպես է նա պաշտպանում Ադրբեջանի, Ռուսաստանի ու Թուրքիայի շահերը, ապա փորձում են գտնել իրենց շահերը այդ երեք երկրներից որևէ մեկի շահերի հետ համադրմամբ։ |