ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«Պատերազմի ժամանակ եղե՞լ է դավաճանություն վարչապետի մակարդակով». Անժելա Թովմասյանը՝ Քոչարյանին
23:00, 27.01.2021 | mamul.am
10350 | 1

«Պատերազմի սխալներն այնքան շատ են, որ ես մտածում եմ՝ մեկ մարդու, մեկ պատերազմի համար սրանք չափից դուրս շատ են»,- այսօր մի շարք լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին, թե պատերազմի ժամանակ եղե՞լ է դավաճանություն երկրի ղեկավարի մակարդակով, Քոչարյանը պատասխանել է. «Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահի մասնակցությամբ ձայնագրությունից երևում է, որ այդպիսի թեմա եղել է, քննարկումներ, մերժում եղել է: Հայտնի դարձավ, որ ներկայիս իշխանությունը ևս նման կարգի խոսակցության մեջ մտել է Ադրբեջանի հետ՝ Դուբայում հայտնի պաշտոնյայի հանդիպման դեպքը, և մենք հիմա չգիտենք՝ այդ առաջարկն ընդունվե՞լ, թե՞ մերժվել է: Ունենք նման խոսակցություն, որը հաստատված է և ունենք դրա արդյունքը: Ես չունեմ փաստեր՝ հայտնաբերելու համար այդ կապը, բայց մենք ունենք իրավապահ մարմիններ: Եթե մենք ունենք պետություն, ապա այդ կապը կա՛մ պետք է հերքվի, կա՛մ հաստատվի: Դա հնարավոր է անել շատ լայնածավալ հետախուզությամբ: Ուրիշ կերպ սա չես կարող ապացուցել, բայց քանի որ իշխանությունը մերժում է ընդհանրապես որևէ ուսումնասիրություն, ուրեմն յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի մտածելու, որ այդպիսի գործարք եղել է, և այն ինչը ունենք հետևանք է այդ գործարքի»,- ասել է Քոչարյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

«Պատերազմի ժամանակ եղե՞լ է դավաճանություն վարչապետի մակարդակով». Անժելա Թովմասյանը՝ Քոչարյանին
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր