ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Մեր ծնողները մի ծննդյան շնորհավորանքի համար պատրաստ էին ծառայության վայրով, գումարտակով, վաշտով տեղեկություն տալ». Կարեն Հովհաննիսյան
03:10, 28.01.2021 | mamul.am
3881 | 0

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հիշու՞մ եք, մինչև պատերազմը գրեթե ամեն շաբաթ մի գրառումով անդրադառնում էի անհայտ ծագմամբ ֆեյսբուքյան այն էջերին, որոնց ծնողները իրենց որդիների նկարներն էին ուղարկում, հետն էլ լիքը ինֆո՝ ծառայելու վայրի մասին, զորամասի մասին և այլն։ Որպես կանոն՝ հիմնականում հենց հարավային ուղղությունն էր։ Միշտ կոչ էի անում, որ չանեն նման բան, քանի որ բացահայտում են ռազմական գաղտնիքներ, քանի որ իրենց որդիներին թիրախ են դարձնում, բայց չէ, մեր ծնողները մի ծննդյան շնորհավորանքի համար պատրաստ էին ծառայության վայրով, գումարտակով, վաշտով ամեն ինչով տեղեկություն տալ։ Եվ ո՞վ իմանա, թե անձնական նամակագրությամբ էլ որքան ինֆո էին տալիս հրամ կազմի, զին տեխնիկայի, ճաշարանների, պահեստների և այլնի մասին․․․ Ռազմական գաղտնիք որտեղ որ պետք էր չէր պահովում, իսկ որտեղ որ պետք չէր, անունը դնում էինք ռազմական գաղտնիք ու առաջ գնում պրոբլեմներով․․․ Հուսամ էլ ոչ մի ծնող երբեք ու երբեք իր որդու նկարը, ինֆոն չի տրամադրի և ոչ մեկի, հատկապես, երբ չգիտեն, թե էկրանից այն կողմ ով է նստած, ինչ հատուկ գործակալության աշխատակից է նստած, կամ ինչ հայ է նստած, ով կլորիկ գումարի դիմաց ինֆորմացիա է հավաքագրում»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր