ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
«Արցախում դեռ ամեն օր տարածքների կորուստ ենք ունենում». Ռոբերտ Քոչարյան
00:15, 28.01.2021 | mamul.am
4808 | 0

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր մի շարք լրատվամիջոցներչին տված հարցազրույցում անդրադարձավ նաև Արցախի պետականության հարցին. «Ամենից ցավոտ հարցն է։ Եթե ազնիվ լինենք, մնացել են Արցախի պետականության բեկորները։ Հնարավո՞ր է ինչ-որ բան փրկել, հնարավոր է։ Հնարավո՞ր է դա անել այս գործիքակազմով և նույն մարդկանցով, միանշանակ՝ ոչ։ Արցախում պետք է փոխվի ամբողջ պետական համակարգը։ Ինձ ասում են՝ սահմանադրությունը թույլ չի տալիս։ Արցախի սահմանադրությամբ Արցախը 12,5 հազար քառակուսի կիլոմետր է, հիմա 2․5 հազարն է մնացել, ի՞նչ սահմանադրության մասին է խոսքը։ Շատ պրագմատիկ ձևով պետք է այդ համակարգը փոխել, անել դա խորհրդարանով և ստեղծել մի համակարգ, որը կկարողանա զբաղվել Արցախի պաշտպանական հարցերով, այսօր խայտառակ ծանր վիճակ է։ Այսօր մենք Սյունիքի մասին գիտենք, բայց Արցախում ամեն օր տարածքների կորուստ ենք ունենում, չկա բնագիծ, մեկ դիրքից մյուսը չափազանց մեծ տարածություններ են, ֆիքսված չէ, թե նոյեմբերի 9-ի դրությամբ ով որտեղ էր կանգնած, որտեղ ուզում են՝ առաջ են գնում, և դիմացն առնող չկա։ Հնարավոր չէ այս ճանապարհով նույնիսկ այդ բեկորները պահել և փորձել դրանցից հավաքել մի միավոր, որը ուղղակի կդիմակայի այս մարտահրավերներին։ Դա ես այսօր չեմ տեսնում: Ես չեմ ասում՝ դա հնարավոր չէ»,- ասաց Քոչարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր