ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
#COVID_19-ի հաստատված դեպքերի ընդհանուր թիվն աշխարհում հասել է 101,4 միլիոնի
13:15, 28.01.2021 | mamul.am
4079 | 0

Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 101,4 միլիոնի: Այս մասին հաղորդում է Worldometer համաշխարհային վիճակագրության կայքը:

Հունվարի 28-ի դրությամբ վիրուսով վարակման դեպքերի թիվը կազմում է 101 442 203։ Համաճարակի հետևանքով մահացության թիվը 2 184 287 է։ Ապաքինվել է 73 325 866 մարդ։

Վտանգավոր վարակի տարածման ցուցանիշով առաջատար երկրների եռյակում են ԱՄՆ-ն, Հնդկաստանը և Բրազիլիան:

Միացյալ Նահանգներում կորոնավիրուս հաստատվել է 26 166 201 մարդու մոտ։ Մահացությունների թիվը 439 517 է։
2-րդ տեղում Հնդկաստանն է, որտեղ COVID-19 ախտորոշվել է 10 702 031 մարդու մոտ։ Մահվան ելքերի թիվը՝ 153 885:
Բրազիլիան 3-րդ տեղն է զբաղեցնում՝ 9 000 485 վարակակիրով, մահացածների թիվը՝ 220 237:

Առաջին տասնյակում են նաև Ռուսաստանը, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Թուրքիան, Իտալիան, Իսպանիան, Գերմանիան:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր