ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 8 նոր դեպք
11:25, 28.01.2021 | mamul.am
1790 | 0

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնում է. «Հունվարի 27-ին կատարվել է 54 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված տարբեր օջախների կոնտակտավորներ են:

ԱՀ առողջապահության նախարարության «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից շարունակվում են հակահամաճարակաբանական միջոցառումները, ինչպես նաև թեստավորման համար նմուշառում իրականացնել հաստատված դեպքի կոնտակտավորներից:

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2318 դեպք, որոնցից 31-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Կատարվել է 19 157 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր