ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից ավելի քան 30 000 մարդ է դուրս եկել` հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակումից հետո, հաղորդում է Hill պարբերականը։ Նշվում է, որ ավելի քան 30 000 ընտրող, որոնք Հանրապետական կուսակցության գրանցված անդամներ են եղել, դուրս են եկել կուսակցությունից միայն որոշ նահանգներում, որոնք հայտնում են ընտրողների գրանցման և կուսակցական պատկանելության փոփոխության մասին տվյալները: Հունվարի 6-ին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները, Վաշինգթոնում Թրամփի հանրահավաքից հետո ներխուժել էին Կապիտոլիում: |