ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Հնարավո՞ր է՝ համագործակցեք ընդդիմադիր ուժերի հետ». լրագրողը՝ Սեֆիլյանին
15:10, 28.01.2021 | mamul.am
3780 | 0

«Բոլորս գիտակցում ենք պահի լրջությունը, տեղյակ ենք, որ բանակը վիրավոր է, ուստի ազգովի պարտավոր ենք դիմանալ, մինչև մեր բանակը նորից ոտքի կկանգնի և ազգի արժանապատվությանը տեր կկանգնի»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ազգային-ժողովրդավարական բևեռի նախաձեռնողներից Ժիրայր Սեֆիլյանը:

Անդրադառնալով ներկա իշխանությանը՝ Սեֆիլյանն ասաց. «Այս իշխանությունները մեզ համար շուտվանից արդեն իշխանություն չեն, և ցավալին այն է, որ պահի լրջությունը չգիտակցելով՝ տակավին շարունակում են կառչած մնալ իրենց աթոռներին…»:

Ժիրայր Սեֆիլյանը համոզմամբ՝ ժողովուրդը դուրս է գալու ծանր վիճակից և ամեն ինչ իր տեղն է ընկնելու:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ Ազգային-ժողովրդավարական բևեռն ինչ-որ փուլում համագործակցի 17 ուժերի հետ, Սեֆիլյանը պատասխանեց.

«Մենք պատրաստ ենք գործակցել բոլոր այն ուժերի հետ, որոնց համար ՀՀ ինքնիշխանությունը բոլոր բաներից վեր է, իսկ ձեր թված ուժերը, ես կարծում եմ, որ շատ հեռու են էդ ամեն ինչից»,- նշեց Սեֆիլյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր