ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+28 °C
#Forbes-ը հրապարակել է «ռուսական անշարժ գույքի շուկայի արքաների» վարկանիշային աղյուսակը. Սամվել Կարապետյանը 2-րդ տեղում է
15:35, 28.01.2021 | mamul.am
8633 | 1

Forbes ամսագիրը հրապարակել է «Ռուսաստանի անշարժ գույքի շուկայի արքաների» նոր վարկանշային ցուցակը` ներկայացնելով վարձակալությունից ամենաբարձր եկամուտ ստացող ընկերությունները:
Առաջին տեղը զբաղեցրել է Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի «Կիևսկայա պլոշադ»-ը։ Պարբերականի տվյալներով՝ 2020 թվականին ընկերությունը վարձակալությամբ ավելի քան 1,2 մլրդ դոլար է վաստակել: Ընկերության խոշորագույն օբյեկտների թվում են «Ֆուդ սիթի» սննդի մեծածախ և մանրածախ կենտրոնը և «Եվրոպեյսկի» առևտրի ու ժամանցի համալիրը:
Երկրորդ տեղում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» խումբը՝ 585 միլիոն դոլար վարձակալության եկամտով։ Ընկերության հիմնական օբյեկտներ են «Ռիո» առևտրի կենտրոնը, Kvartal West բազմաֆունկցիոնալ համալիրը և Novotel Moscow City հյուրանոցը:
Առաջատարների եռյակը եզրափակում է Միխայիլ և Սաիթ-Սալամ Գուցերիևների «Սաֆմար»-ը։ Խմբի եկամուտը կազմել է 460 մլն դոլար։ «Սաֆմար»-ին են պատկանում Moscow Mariott Grand և «Նացիոնալ» հյուրանոցները, «Կալեյդոսկոպ» առևտրի կենտրոնը, ինչպես նաև մոտ 1,5 միլիոն քառակուսի մետր պահեստային տարածք:
Վարկանիշի նորեկներ են դարձել Վլադիմիր Եվտուշենկովի «Սիստեմա»-ն՝ 90 միլիոն դոլար եկամուտով և «Ռամո-Մ» խումբը՝ 65 միլիոնով:
Forbes-ում պարզաբանել են, որ հաշվի են առել միայն ընկերությունների՝ վարձույթից ստացված եկամուտները։ Սեփական կարիքների համար օգտագործվող տարածքները հաշվի չեն առնվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր