ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+18 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
«Էն մարդիկ, ովքեր իրենց քվեն տալու էին «Հանրապետություն» կուսակցությանը, ձեռքերն էլ կտրես՝ Քոչարյանին չեն տա». Արամ Սարգսյան
15:50, 28.01.2021 | mamul.am
4830 | 0

Նախօրեին հարցազրույցի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը հայտարարել էր, որ մասնակցելու են առաջիկա ընտրություններին. «Մասնակցելու ենք և կրելու»:

Այսօր՝ լրագրողների հետ զրույցում արձագանքելով Քոչարյանի այդ հայտարարությանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն ասել է. «Նախ կարծում եմ՝ գիտի, որ այս ընտրությունները խորհրդարանական են ու անհատական չէ, որ ինքը մասնակցում է (ժպտում է): Մենք մասնակցելու ենք մեր կուսակցությունով, Ռ. Քոչարյանն ումով կմասնակցի՝ թող մասնակցի, ես որևէ խնդիր չեմ տեսնում: Էն մարդիկ, ովքեր իրենց քվեն տալու էին «Հանրապետություն» կուսակցությանը, ձեռքերն էլ կտրես՝ Քոչարյանին չեն տա: Էն մարդիկ, ովքեր իրենց քվեն տալու էին Քոչարյանին, ձեռքերն էլ կտրես՝ «Հանրապետություն» կուսակցությանը չեն տա: Էնպես որ, էդ թեմայով թող 17-ով մտածեն, խնդիրներն իրենց դաշտում եմ, մեր դաշտում չեն»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր