ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
«Օրենքով այս հրապարակում այսօր կանգնելու տեղ չպիտի լիներ». Արշակ Զաքարյան
16:30, 28.01.2021 | mamul.am
5369 | 1

«Ես չեմ մեղադրում ժողովրդին, առաջին հերթին մեղադրում եմ մեզ. միգուցե մեր կազմակերպվածությունը ճիշտ չի եղել»,- այսօր Հանրապետության հրապարակում վարչապետի պահանջով հանրահավաքի ժամանակ ելույթ ունենալիս ասաց կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը:

«Օրենքով այս հրապարակում այսօր կանգնելու տեղ չպիտի լիներ… Համենայնդեպս, ես էդպես էի մտածում մեր ազգի մասին, քանի որ էստեղ կոչ չէր արվել գալ-կանգնել մեր մեջքին, կոչ էր ավել, որ բոլորս միասին գայինք և կանգնեցնեինք դավադիր ծրագիրը, որն ունի շատ կարճ վերնագիր՝ «Հայաստանն առանց հայերի», որը ներկա իշխանությունն իրականացնում է փուլ առ փուլ»,- ասաց Զաքարյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր