ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Բողոքի ակցիաները շարունակական են լինելու, իսկ գործողությունները՝ վճռական»․ հանրահավաքի մասնակից
18:20, 28.01.2021 | mamul.am
2839 | 0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հանրապետության հրապարակում մեկնարկած հավաքն ավարտվեց։

Կազմակերպիչները նշեցին, որ իրենց բողոքի ակցիաները շարունակական են լինելու, իսկ գործողությունները՝ վճռական։ Նրանց ասացին, որ ավելի ուշ հանդես կգան հայտարարությամբ։

Հիշեցնենք, որ քաղաքացիներն այսօր Դատախազության առջև պահանջում էին, որպեսզի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պատասխանի, թե ինչու մինչ օրս Նիկոլ Փաշինյանը ձերբակալված և հարցաքննված չէ։ Այնուհետև, վերջինները ակցիան տեղափոխեցին Կառավարության մոտ՝ փորձելով ներխուժել շենք, ինչը, սակայն, չհաջողվեց։

Նշենք նաև, որ ոստիկաններն այսօր բերման ենթարկեցին հավաքի կազմակերպիչներից Արշակ Զաքարյանին և բազմաթիվ այլ քաղաքացիների։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր