ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+24 °C
«Ադրբեջանից վերադարձող 5 գերիները Շիրակի մարզի 62 զինծառայողների ցուցակից են». Բորիս Ավագյան
19:10, 28.01.2021 | mamul.am
4328 | 0

«Ադրբեջանից վերադարձող 5 գերիների անունները կհրապարակվեն: Նրանք Շիրակի մարզի 62-ի ցուցակից են: Սա առաջին խումբն է»․ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Բորիս Ավագյանը:

Ավագյանն ասել է, որ տղաներին կտեղափոխեն բժշկական հետազոտության, որից հետո վերջիններս կմիանան իրենց հարազատներին:

«Ես տեսա, շատ նորմալ է իրենց առողջական վիճակը։ Նրանց հիմա բժշկական հետազոտություն են անցնում, որից հետո ընտանիքների անդամների հետ կհանդիպեն»,- ասել է նա։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր