ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Զախարովան անդրադարձել է ռազմագերիների հարցին և Արցախում տիրող իրավիճակին
19:15, 28.01.2021 | mamul.am
3492 | 0

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման խնդրի լուծման ուղղությամբ:
«Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ նոյեմբերի 9-ի հայտարարության, ինչպես նաև երկրների առաջնորդների միջև հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն, ռազմագերիների և այլ պահվող անձանց վերադարձի հարցի շուրջ աշխատանքները շարունակվում են, և ռուսական կողմն աջակցություն է ցուցաբերում այդ հարցում, այդ թվում՝ իր խաղաղապահ զորախմբի գծով»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հայ լրագրողի հղած հարցին:
«Ինչպես ընդգծել են մեր երկրի նախագահն ու ԱԳ նախարարը, տվյալ խնդրի օպտիմալ լուծումը կլինի գերիների փոխանակումը՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»,- հավելել է Զախարովան:
Ղարաբաղյան հակամարտության գոտում հաստատուն կայունացման հասնելուն զուգահեռ, նրա խոսքով՝ առաջին պլան են մղվում կարիքավորներին և տուժածներին համալիր մարդասիրական աջակցություն հատկացնելու խնդիրները: Բացի Հայաստանի, Ադրբեջանի և այլ երկրների, առաջին հերթին՝ Ռուսաստանի համապատասխան ջանքերից, օգտակար կլիներ ներգրավել նաև այլ միջազգային մասնագիտական կառույցներ։
«Ներկայումս Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում ակտիվորեն աշխատում է Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեն։ ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունները շփման մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ: Շարունակվում է Լեռնային Ղարաբաղ համալիր գնահատման առաքելություն ուղարկելու հնարավորության համաձայնեցումը»,- նշել է Զախարովան։
«Ռուսաստանը ողջունում է մարդասիրական օգնության հարցում ՄԱԿ փոխգործակցությունը Երևանի և Բաքվի հետ։ Մոսկվան իր հերթին ներդրում է կատարում Արցախում իրավիճակի բարելավման գործում»,- հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր