ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Բոլորի ականջները հատ-հատ ծամող» Նուարդ Վարդանյանը կարևոր պաշտոնի կնշանակվի
22:20, 02.02.2021 | mamul.am
6624 | 1

Երևանի ավագանին փետրվարի 9-ին կգումարի այս տարվա առաջին նիստը։ ArmLur.am-ը տեղեկություններով, օրակարգում ընդգրկվել է Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։ Ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկելու է խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը 2019 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ սպառնացել էր «հատ– հատ ծամել բոլորի ականջները»։

««Ականջ ծամող» երիտասարդին մտադիր են նշանակել այնպիսի կարևոր ոլորտի պատասխանատու, ինչպիսին քաղաքաշինության ու հողօգտագործման հանձնաժողովն է: Մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգը, որն ուսումնասիրել է նաև իտալական մշակույթը, (համենայնդեպս այդպես նշված է իր կենսագրության մեջ) պետք է կարևոր դերակատարում ունենա մայրաքաղաքի քաղաքաշինական հարցերում:

Հավելենք, որ Նուարդ Վարդանյանի քույրը ՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր է:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր