ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Բայդենն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Սի Ցզինպինի հետ
11:30, 11.02.2021 | mamul.am
7907 | 0

ԱՄՆ նախագահ Ջոզ Բայդենն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ, հաղորդում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:

Բանակցությունների ընթացքում Բայդենը հայտարարել է, որ մտահոգված է Պեկինի գործողություններով։ Մասնավորապես, նա անդրադարձել է Հոնկոնգում, Սինցզյանում և Թայվանում տիրող իրավիճակին։ ԱՄՆ նախագահը նաև «իր մտահոգություն է հայտնել Պեկինի հարկադիր և անազնիվ տնտեսական գործողությունների վերաբերյալ»:

Բացի այդ, ԱՄՆ-ի ղեկավարը հաստատել է ամերիկյան ժողովրդի անվտանգության, բարգավաճման, առողջության և կենսակերպի պաշտպանության առաջնահերթությունը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր