ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
ԱՀԿ-ում կարծում են, որ Չինաստանում #COVID_19-ը սկսել է տարածվել 2019-ի հոկտեմբերից
15:20, 11.02.2021 | mamul.am
9162 | 0

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները չեն բացառում, որ նոր տեսակի կորոնավիրուսը Չինաստանի տարածքում սկսել է տարածվել 2019 թվականի հոկտեմբերին, այլ ոչ թե դեկտեմբերին: Այս մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ հղում անելով համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչներին։ Թերթի տվյալներով՝ ԱՀԿ-ի միջազգային առաքելության փորձագետներին հաջողվել է պարզել, որ 2019 թվականի հոկտեմբերին Կենտրոնական Չինաստանի տարածքում հոսպիտալացվել է 92 մարդ՝ այն ախտանշաններով, որոնք նման են կորոնավիրուսի հարուցած հիվանդությանը: Առողջապահության ոլորտի չինացի մասնագետները հետագայում կատարել են այդ հիվանդների՝ կորոնավիրուսի նկատմամբ հակամարինների առկայության թեստավորում, որը բոլոր դեպքերում բացասական արդյունք է ցույց տվել:
ԱՀԿ-ի փորձագետներն իրենց հերթին կարծում են, որ անցկացված թեստերի արդյունքները կարող են չարտացոլել իրական պատկերը, քանի որ ժամանակի ընթացքում հիվանդների մոտ հակամարմինների պարունակության մակարդակը կարող է իջնել այն աստիճանի, որը հնարավոր չէ բացահայտել:

«Անհրաժեշտ է լրացուցիչ հետազոտություններ անցկացնել»,- թերթը մեջբերել է կենդանախտային վարակների (որոնք մարդուն են փոխանցվում կենդանիներից) և պարենային անվտանգության գծով միջազգային փորձագիտական խմբի ղեկավար Փիթեր Բեն Էմբարեքի խոսքը:

Ինչպես նշում է The Wall Street Journal-ը, ԱՀԿ-ի մասնագետները Չինաստանի իշխանություններին համապատասխան հարցում են ուղարկել՝ 2019 թվականի հոկտեմբերին Կենտրոնական Չինաստանում հոսպիտալացված հիվանդներից վերցված արյան նմուշների լրացուցիչ ստուգում անցկացնելու նպատակով:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր