ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Իսրայելը հարվածել է Դամասկոսի մոտ գտնվող իրանցի աշխարհազորայիններին
16:00, 15.02.2021 | mamul.am
8072 | 0

Սիրիայի հակաօդային պաշտպանությունը կանխել է իսրայելական ագրեսիան Դամասկոսի նկատմամբ` արաբական հանրապետության տարածքում ենթադրյալ իրանամետ զինյալների դիրքերի զանգվածային ռմբակոծության ժամանակ, այս մասին հաղորդել է Aljazeera-ն՝ հղում կատարելով Սիրիայի ԶՈՒ հայտարարությանը:

Պետական ԶԼՄ-ները դեռևս չեն հայտնել երկրի մայրաքաղաքի վրա հակաօդային գործողության մանրամասները: Օդային հարձակման հետևանքով ենթադրյալ զոհերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
Սիրիայի բանակի հայտարարության մեջ ասվում է, որ իսրայելական ռազմական ինքնաթիռներն անցել են Գոլանի բարձունքների վրայով՝ Դամասկոսի ծայրամասում տեղակայված թիրախները խոցելու համր: Նշվում է, որ Իսրայելի ռազմաօդային ուժերի կողմից արձակված հրթիռների մեծ մասը ոչնչացվել է։
Aljazeera-ի աղբյուրների տվյալներով՝ Իսրայելի կողմից հերթական ռմբակոծությունը խոցել է Կիսվա քաղաքում գտնվող բանակային դիվիզիան, որտեղ տեղակայված են Իրանի կողմից աջակցվող աշխարհազորայինները:
Իսրայելի Պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Ավիվ Կոխավին անցած տարվա վերջին հայտարարել էր, որ իր երկրի կողմից հրթիռային հարվածները «դանդաղեցրել են Սիրիայում Իրանի դիրքերի ամրապնդումը», որտեղ միայն 2020 թվականին խոցվել է 500-ից ավելի թիրախ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր