ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+15 °C, +15 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Պերուում շուրջ 500 պաշտոնյա գաղտնի պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
17:00, 16.02.2021 | mamul.am
8558 | 0

Պերուում շուրջ 500 մարդ, այդ թվում՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, գաղտնի պատվաստվել են նոր տիպի կորոնավիրուսային վարակի դեմ՝ նախքան պատվաստանյութի՝ ազգային վերահսկիչ մարմնի կողմից հասատումը։ Այդ մասին հայտնել է պետության ղեկավար Ֆրանսիսկո Սագաստին։

«Ես և նախարարների խորհրդի նախագահը վրդովված ու հիասթափված ենք՝ տեղեկանալով, որ 487 մարդ, որոնցից շատերը պետական ծառայողներ են, օգտվել են ծառայողական դիրքից, որպեսզի պատվաստվեն Sinopharm պատվաստանյութով»,- հայտարարել է Պերուի առաջնորդը:
Սագաստիի կարծիքով, այդ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն:

Նախագահը վստահեցրել է, որ այս սկանդալը չի ազդի պատվաստանյութերի մատակարարման շուրջ բանակցությունների ընթացքի և արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վրա:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր