ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Սիցիլիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում է գրանցվել
14:00, 17.02.2021 | mamul.am
9416 | 0

Փետրվարի 16-ին՝ Իտալիայի Սիցիլիա կղզում, արթնացել է Էթնա հրաբուխը։ Կատանիայի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ հրաբխի ժայթքման պատճառով:

Այս մասին հայտնել է ANSA գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ ժայթքումն ուղեկցվել է հրաբխային մոխրի արտանետմամբ և լավայի հոսքով: Հրաբխային ակտիվության բարձրացումը գրանցվել է երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի կողմից՝ տեղական ժամանակով ժամը 16:10-ին։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է 2900-3000 մետր խորության վրա:

Մոխիրը բարձրացել է ավելի քան 1 կմ բարձրության վրա և մեծ ամպ կազմել։ Ժայռի մասերը փլվել են 4 գյուղերի շենքերի վրա։ Տուժածների մասին տվյալներ չկան։

Ընդգծենք, որ Էթնան մոլորակի ամենաակտիվ հրաբուխներից մեկն է։ 1950-ից այն ժայթքել է մի քանի տասնյակ անգամ։

Սիցիլիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում է գրանցվել
Սիցիլիայում Էթնա հրաբխի նոր ժայթքում է գրանցվել
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր