ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
Կոնգոյում սպանվել Է Իտալիայի դեսպանը
19:10, 22.02.2021 | mamul.am
15698 | 0

Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատանազիոն սպանվել է ավտոշարասյան վրա հարձակման հետևանքով: Այս մասին հայտնել է Իտալիայի ԱԳՆ ֆեյսբուքյան էջը։
«Արտաքին գործերի նախարարությունը խոր ցավով հաստատում է՝ այսօր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում Իտալիայի դեսպան Լուկա Ատանազիոյի և կարաբիներների կորպուսի զինվորի մահը»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարն ու զինվորը եղել են աֆրիկյան երկրում կայունացման՝ ՄԱԿ առաքելության ավտոմեքենայով:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին ու մտերիմներին: Նա նշել է, որ ամեն ինչ արվելու է կատարվածի հանգամանքները պարզելու և հանցագործների ինքնությունը պարզելու համար:
ՄԱԿ տվյալներով՝ ավտոշարասյան մյուս մասնակիցները նույնպես վնասվածքներ են ստացել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր