ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Ռուսաստանը բանակի բարեփոխման հարցում օգնում է Հայաստանին». ՀՀ-ում ՌԴ դեսպան
14:45, 23.02.2021 | mamul.am
4402 | 0

Ռուսաստանն աջակցում է Հայաստանի Զինված ուժերի բարեփոխմանը։ Այս մասին հայտարարել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունների միջև ներկայում տարբեր ուղղություններով շփումներ են ընթանում:
«Քննարկվում են մեր երկրների, զինված ուժերի միջև փոխգործակցության ամրապնդման վերաբերյալ հարցեր։ Կարծում եմ՝ ժամանակին համապատասխան տեղեկատվություն կլինի»,- ասել է Կոպիրկինը։
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի խաղաղ կարգավորման ուղղությամբաշխատանքները շարունակվում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Անդրադառնալով ռազմագերիների հարցին՝ դեսպանն ասել է․ «Մշտական աշխատանք է տարվում ռազմագերիներին վերադարձնելու ուղղությամբ, դա հեշտ գործընթաց չէ։ Պարբերաբար տեղեկություններ են ստացվում նոր խմբերի վերադարձի մասին։ Մենք ցանկանում ենք, որ դա տեղի ունենա որքան հնարավոր է արագ՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով»։
Դեսպանը հավելել է, որ չգիտի, թե երբ կվերադառնա գերիների նոր խումբը։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր